FFBE1393-8F79-4097-9135-3A23FBFFF7A2_w640_r1_s1in.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսը պետք է անհապաղ հավանության արժանացնի հավելյալ միջոցների հատկացումը՝ ուղղված ամերիկա-մեքսիկական սահմանին վերջին ամիսներին առաջացած ճգնաժամի դեմ պայքարին, հակառակ դեպքում պրոֆիլային ծառայությունները մինչև սեպտեմբեր գումար չեն ունենա: Այս մասին խորհրդարանականներին հայտնել է ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

2013-ի հոկտեմբերից ի վեր 57 հազար երեխաներ, հիմնականում՝ Սալվադորից, Հոնդուրասից և Գվատեմալայից, փորձել են հատել ԱՄՆ հարավային սահմանը: Իրավիճակը բարդանում է նաև մեծ թվով չափահաս միգրանտների պատճառով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսին Կոնգրեսին խնդրել է այդ խնդրի լուծման համար հատկացնել 3.7 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել