Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Արմինե Պողոսյանի և գործարար Խաչիկ Թիթիզյանի հարսանիքի բացառիկ մանրամասները ESem.am-ն արդեն ներկայացրել է: Հարսանիքից հետո դերասանուհին պատմել է, թե ինչպես է անցել օրն  ու ESem.am-ին տրամադրել լուսանկարներ:

Ըստ Արմինեի` ամեն բան շատ լավ է անցել: «ԱՄՆ-ում հարսանիքները այլ ձևով են անցնում, հյուրերը նշեցին, որ այստեղ ամեն ինչ անկեղծ էր: Բոլորն այնքան ուրախ էին ու լավ ժամանակ անցկացրին»,-ասաց դերասանուհին և հավելեց, որ ինքը չի նստել. անընդհատ պարել, ուրախացել է:

Արմինեի և Խաչիկի հարսանիքի քավորը ամուսնու հորեղբոր որդին էր` Ծերուն Թիթիզյանը, ով ևս ԱՄՆ-ից էր ժամանել: Ի դեպ, նրանց  հարսնաքույրն ու ազաբը փոքրիկներ են եղել:) «Հարսնաքույրը եղբորս 10 տարեկան աղջիկն էր, իսկ ազաբը`եղբորս 5-ամյա տղան»,- շեշտեց դերասանուհին:

 

Արմինեի փոխանցմամբ` խնջույքի ընթացքում անակնկալ է մատուցել ամուսնուն` նրա համար երգելով «Կուզես լինիմ» երգը:

Դերասանուհին պատմեց նաև, որ ինքն էլ մյուս հարսների նման հիմնականում զարդեր ու գումար է նվեր ստացել: «Օրիգինալ նվերներից կառանձնացնեմ ամուսնուս եղբոր նվերը, որը հատուկ նվեր է ԱՄՆ-ից: Զարդը բաղկացած է երեք թևնոցից, որոնցից միայն հոլիվուդյան աստղերն են օգտագործում»,- ասաց Արմինեն:

Անդրադառնալով ամառային հանգստին` նա նշեց, որ առայժմ չեն կարող հանգստի մեկնել, քանի որ աշխատանքը թատրոնում շարունակվում է. բացի այդ, նկարահանվում է նոր ֆիլմում:

ESem.am-ը ևս մեկ անգամ շնորհավորում է նորապսակներին և ներկայացնում հարսանեկան լուսանկարները:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել