tumblr_ljvdroz6Ge1qgoslbGalatv.am-ը գրում է.

Ջոն Լենոնը եղել է Բիթլզ լեգենդար խմբի առաջնորդն ու հիմնադիրներից մեկը: Ձեզ ենք ներկայացնում նրա կյանքի ու մահվան մասին մի քանի փաստեր:

1. Ջոն Լենոնը մեծ ըմբոստ էր, ինչ-որ մի ժամանակ նա երգել է տղաների երգչախմբում: Նա  մի քանի տարի երգել է Սուրբ Պետրոս եկեղեցում` տղաների երգչախմբում: Սա կարելի է անվանել նրա երաժշտական ​​կարիերայի սկիզբը:

2. Մանկության տարիներին նա եղել է սկաուտ, բայց մեծ հաջողությունների չի հասել:

3. Անհավանական է, բայց պատմության մեծագույն երգիչներից մեկն ատում էր իր ձայնը: Ջոնին դուր չէր գալիս իր ձայնը, հետեւաբար, նա չէր սիրում լսել իր մաքուր վոկալը: Նա անընդհատ խնդրում էր ձայնագրումից հետո ռետուշել ձայնը:

4. Նա դժգոհ էր Բիթլզի բոլոր ձայնագրություններից: Պրոդյուսեր Ջորջ Մարտինի հետ ճաշի ժամանակ՝ խմբի լուծարումից հետո, նա ասել է, որ իրեն դուր չեն գալիս Բիթլզի երգերը, եւ որ նա ցանկանում է ամբողջը վերաձայնագրել:

5. Նա միակ բիթլն էր, ով չդարձավ բուսակեր:

6. Նա սիրում էր «Մոնոպոլիա» խաղալ: Նա «Մոնոպոլիայի» իր սեփական հավաքածուն ուներ եւ հաճախ էր խաղում հյուրանոցի սենյակներում կամ օդանավերի մեջ: Նա շատ էմոցիոնալ էր խաղում եւ պարտության դեպքում պատրաստ էր իրական գումարներ դնել:

7. 1969 թվականի վթարի արդյունքում Ջոնը ստացել էր 17 կար, իսկ դրանից հետո նա էլ երբեք չի նստել ղեկին: Ըստ նրա` լիմուզինների վարձույթը պարծենկոտությունն էր, եւ նա օգտվում էր  վարձու վարորդի կամ տաքսիների ծառայություններից:

8. Ջոնը քնում էր դագաղում: Ըստ Բիթլզի մենեջեր Ալան Ուիլյամսի` Ջոնը սիրում էր քնել հին գերեզմաններում: Ալանը սրճարան ուներ, որի նկուղում հին դագաղ կար: Ջոնը շատ էր սիրում  նիրհել այնտեղ:

9. Վերջին անգամ նա Փոլ Մաքքարթնիին տեսել է 1976 թվականի ապրիլի 24-ին: Փոլը եկել էր իր մոտ` Նյու Յորք, որպեսզի գնար այն շոուին, որի համար նրանց պիտի 3000 դոլար վճարեին: Նրանք տաքսի էին վերցրել, բայց  ուրիշ տեղ էին գնացել: Շոուն այդպես էլ չէր տեսել երեկոյի աստղին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել