Galatv.am-ը գրում է.

Պիզայի աշտարակը հայտնի է նաեւ որպես «Ընկնող աշտարակ»: Այն գտնվում է Իտալիայում` Պիզա քաղաքում եւ համարվում է Սանտա Մարիա Ասսունտա տաճարի զանգակատունը: Աշտարակը սկսել է թեքվել դեռ 1173 թվականին, շինարարության ընթացքում:

1. Հայտնի աշտարակի շինարարությունը իրականացվել է երկու փուլով, եւ երկու ընդմիջում է արվել, ընդ որում բավական երկար: Շինարարությունն իրականացվել է 1173-1360 թվականներին: Աշտարակի թեքվելու պատճառներն անհայտ են, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք տակից ողողելով` զգալիորեն խարխլել էին հիմքը, կամ էլ աշտարակի հիմքերը հուսալի չեն եղել:

2. Մինչեւ այն պահը, երբ այն դեռ չէր վերականգնվել, նրա թեքվածությունը դեպի հարավ 5,5 աստիճան էր: Այս պահի դրությամբ աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

3. «Ընկնող աշտարակի» շինարարությունը սկսել է վարպետ Բոննանո Պիզանոն: Երբ  տեսանելի է դարձել աշտարակի թեքվածությունը, արդեն իսկ առաջին հարկը եւ սյուների երկու օղակները կառուցված էին: Շինաշխատանքները դադարեցվել են, իսկ վարպետը լքել է քաղաքը:

4. Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութ հարկանի շենքի հետ: Իտալիայի այս տեսարժան կառույցը կշռում է 14 453 տոննա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել