Lragir.am-ը գրում է.

Standard & Poors միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի արտասահմանյան արժույթի պարտավորություններով երկարաժամկետ վարկանիշն իջեցրել է BBB-ից BBB-: Այս մասին տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:

Գործակալությունը որոշումը բացատրել է 2014 թվականի առաջին եռամսյակում կապիտալի արտահոսքի ծավալով և արտաքին ֆինանսական շուկաներից ֆինանսավորում ներգրավելու հնարավորությունների կրճատմամբ: «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բարդ աշխարհքաղաքական դրությունը կարող է կապիտալի լրացուցիչ արտահոսքի հանգեցնել, ինչն էլ կասկածի տակ կդնի աճի առանց այդ էլ թույլ հեռանկարները»,- նշված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել