Առանց հայոց լեզվի անկարելի է օտար հողում գոյատևել. Ֆրանսիայի Դպրոցասեր վարժարանի տնօրենPanorama.am-ը գրում է.

Առանց մշակույթի, հայ լեզվի կենդանացման, անկարելի է, որ օտար հողում ապրող հայը կարողանա գոյատևել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի Դպրոցասեր վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանը:

«Հայ դպրոցի ու հայ մշակույթի կարևորությունն օտար հողի վրա, հիմնաքարային է: Առանց հայերենով դասավանդելու կամ հայ լեզուն սովորեցնելու, ինչպե՞ս կարող ենք հայակերտումը վերականդանցնել»,- ասաց նա:

Հարցին` հայկական դպրոցներում սովորողները շա՞տ են, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Դժբախատաբար, ոչ: Ամբողջ Ֆրանսիայում ունենք 5 ամենօրյա հայկական դպրոց: 400 հազար ֆրանսահայերից միայն 1000-ից մի քիչ ավելի աշակերտ է, որ հաճախում է հայկական դպրոց: Իմ փափագն է, որ Հայաստանի կառավարությունն ու դեսպանությունը կարողանան քայլեր անել, որպեսզի այդ օտար դպրոցներում սովորող աշակերտներին հայերեն դասավանդվի»:

Անդրադառնալով այսօրվա սերունդին և իր ինքնությունը ճանաչելուն, դպրոցի տնօրենը նշեց, որ այն երկու թևի է բաժանվում:

«Սերունդը, որ հիմա հաճախում է դպրոց, մասնակցում է հայ մշակութային կյանքին, տեղյակ է իր անցյալին, իր արմատներին: Բայց կա հատված, որ հեռացած է հայկականությունից: Այնուամենայնիվ, մեծ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Դպրոցն ունի 240 աշակերտ: 12 մեքենաները աշակերտներին տարբեր բնակավայրերից հասցնում են հայկական դպրոց: Օրական միայն 3 ժամ են երեխաները ծախսում ճանապարհների վրա, բայց, տնօրենի խոսքով, ձգտում կա սովորելու:

Աշակերտներից Վարդան Իշխանյանը 9-րդ դասարանում է սովորում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել