1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ շաբաթ 4 կործանիչ կուղարկի Բալթյան երկրների երկնքում պարեկություն անելու համար՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին տարածաշրջանում լարվածության մեծացման հետ: Այս մասին գրում է Agence France-Presse-ը: 

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կործանիչները կուղարկվեն լեհական Մալբորկայի ավիաբազա, որտեղ ապրիլի 27-ից կսկսեն իրականացնել իրենց առջև դրված երկու խնդիր՝ լեհական ռազմաօդային ուժերի նախապատրաստությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո Բալթյան երկրների երկնքում պարեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել