«Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագծերի մեջ է հայտնվել նաև Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Մինչ սույն հանձնաժողովի այլևս նախկին նախագահ Դավիթ Հարությանյանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում նշանակվելը, խորհրդարանում արդեն այդ հանձնաժողովի նախագահի թեկնածու էին համարում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին։ 
Վերջինս, ի դեպ, այս պահին այդ հանձնաժողովի փոխնախագահն է։ Հովհաննես Սահակյանին, սակայն, մրցակից է հայտնվել։ Հանրապետական պատգամավորները մի քանի օր է, սույն հանձնաժողովի նախագահի թեկնածու են համարում նաև Խոսրով Հարությունյանին: 
Վերջինս ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի անդամ է։ Ու քանի որ Դավիթ Հարությունյանի դուրս գալուց հետո հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամների թիվը մեկով պակասել է, ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում քննարկվում է սույն հանձնաժողովում Խոսրով Հարությունյանի ընդգրկումը, որից հետո էլ նա կարող է ընտրվել հանձնաժողովի նախագահ»,–գրում է թերթը։

Երեկ, սակայն, թերթի հետ զրույցում Խոսրով Հարությունյանը ասել է, որ իր հետ նման խոսակցություն չի եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել