Nature Protection Minister Aram Harutyunyan Packed His ThingsEcolur.org-ը գրում է.

Ինչպես հայտնի դարձավ ԷկոԼուրին, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը հավաքել է իր իրերը եւ ապրիլի 23-ին հրաժեշտ տվել նախարարության աշխատակիցներին։ Տարբեր շրջանակներում կարծում են, որ նախարարի հրաժարականը պայմանավորված է նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Արարատի մարզում ունեցած բիզնես շահով։

Բնապահպանության նախարարությունն ակտիվացրել է իր գործունեությունը Արարատյան դաշտում եւ սկսել է կոնսերվացնել արտեզյան հորեր՝ խանգարելով ձկնաբուծական տնտեսություններին։ Հենց այս տնտեսությունների հետ են կապում Հովիկ Աբրահամյանի եւ նրա մոտիկ շրջապատի շահերը։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել