Emedia.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը։

Խոյ

Հարմար օր է ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվեելու համար: Նման գործերի Դուք ձեռնամուխ եք լինում` Ձեր խանդավառությամբ վարակելով շրջապատին: Հնարավորություն կա Ձեր շուրջը հավաքել համախոհների, գտնել ազդեցիկ դաշնակիցների: Աշխարհիկ միջոցառումների և պաշտոնական հանդիսությունների այցելելը օգտակար կլինի, թույլ կտա ձեռք բերել ծանոթություններ, որոնք շուտով Ձեզ պետք են գալու:

Ցուլ

Դուք չափից ավելի լուրջ եք վերաբերվում ինքներդ Ձեզ, և Ձեր հասցեին ցանկացած կատակ համարում եք վիրավորանք, սուր եք արձագանքում ամենաանմեղ դիտողություններին: Դա կարող է մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրների պատճառ դառնալ, իսկ սկսված վեճը կարող է վերածվել լուրջ ու երկարատև կոնֆլիկտի: Դուք չեք դրսևորում Ձեզ բնորոշ նրբազգացությունն ու զիջողականությունը, և շրջապատը դրանից շատ դժգոհ է:


Երկվորյակներ

Հիանալի օր է: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դա Ձեզ պետք էլ չէր: Ընտրեք հեշտ ուղիներ` հենց դրանք են, որ հասցնում են նպատակին: Նոր տեղեկությունները յուրացվում են ակնթարթորեն, այդ իսկ պատճառով էլ օրն առավելապես հարմար է ուսման, օգտակար հմտություններ ձեռք բերելու համար: Դուք շրջապատի հոգին եք, մարդ, ով համընդհանուր հետաքրքրություն է առաջացնում: Ինչ էլ որ անում եք, անմիջապես գտնվում են հետևորդներ ու կրկնակողներ: 


Խեցգետին

Շրջապատի մարդիկ ակտիվորեն միջամտում են Ձեր գործերին, ինչը Ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Սակայն ոչ միշտ է, որ Դուք ուղղակի կարող եք խնդրել Ձեզ հանգիստ թողնել` գործի են դրվում խարդավանքներն ու մանիպուլյացիաները, Դուք էլ ստիպված եք անել այն, ինչը բոլորովին չեք ցանկանում: Ցանկալի չէ զբաղվել այնպիսի գործերով, որոնք պահանջում են կենտրոնացվածություն և լավ ռեակցիա: Հնարավոր են փոքր վնասվածքներ Ձեր անճկունության պատճառով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել