Lurer.com-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 23-ին ժամը 12.01-ին, ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածում «Մերսեդես» մակնիշի 33 VS 417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ն. Խ., ծնվ. 1977թ.) դուրս է եկել ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 6 մետր սահել դեպի ձորը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել