1in.am-ը գրում է.

2 տարի առաջ բրիտանացի ամուսիններ Ջոն Բերնսայդն ու Շոն Բեքհաուսը որդու՝ Ջոնթոմասի հետ միասին այցելել էին Յորքշիրի ամրոց-թանգարան: 

Էքսկուրսիայի ժամանակ մի քանի լուսանկար անելով՝ ընտանիքը երկար ժամանակ դրանց չի անդրադարձել: Սակայն վերջերս, նայելով նկարները, դրանցում նկատել է ուրվական՝ գրում է Mirror-ը:

Վիկտորյան դարաշրջանի զգեստով փոքրիկ աղջկա աղոտ պատկերը հայտնվել է միանգամից մի քանի լուսանկարների վրա, որ արված են Յորքշիրի թանգարանում: 

Աղջկա պատկերը բավական աղոտ է, սակայն ուշադիր լինելու դեպքում այն հնարավոր է նկատել: 

Ընտանիքը սարսափահար է եղել իրենց ընտանեկան լուսանկարներում տեսնելով ուրվականին: 

Յորքշիրի թանգարան-բանտի ադմինիստրացիայի խոսքով՝ ամրոցի տարածքում ինչ-որ ժամանակ բանտ է եղել, ու բրիտանական ընտանիքը միակը չէ, որ հանդիպել է ուրվականների: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել