Ակադեմիկոսի Վան Գոգյան անձնական հավաքածունArmnewsTV.am-ը գրում է.

Սեղանին Վան Գոգի անձնական հավաքածուի նկարներն են: Ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը ցուցադրում է ճապոնական եզակի գրավյուրաները: Նա վստահեցնում է, որ հենց այս փորագրություններն է Վան Գոգի սիրուհի Սինը դեռ 19-րդ դարում նվիրել նրան: նկարները մեծ ազդեցություն են գործել Վան Գոգի վրա ու նա` իր ընկերների օգնությամբ, ամբողջ աշխարհից սկսել է հավաքել ճապոնական արվեստի նմուշները: Վան Գոգի հավաքածուն ժամանակի ընթացքում համալրվել է ավելի քան 400 ստեղծագործություններով: Ռաֆայել Մելիք- Օհանջանյանը 1994 թվականին գործուղմամբ Ճապոնիայում էր, երբ ծանոթացավ Ուտագավա մշակութային զարգացման դպրոցի վերածնունդի հիմնադիր պրոֆեսոր Տադաշի Գոյինոյի հետ: Պրոֆեսոր Գոյինոն Վան Գոգի հավաքածուի մի մասի սեփականատերն էր: Հենց այդ ժամանակ էլ ակադեմիկոսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել եզակի հավաքածուի ցուցադրությունը:

Հայաստանից հետո նկարները ցուցադրվում են Էրմիտաժում, Պուշկինյան թանգարանում, հետո էլ Մալթայում: Ցուցադրության վերջին օրը Տադաշին հայտարարում է, որ ցուցահանդեսային նմուշները նա նվիրում է այն երկրին, որտեղից սկսվեց այդ արվեստի վերածննդի հաղթարշավը: Որևէ փորձաքննություն նկարները չեն անցել, ակադեմիկոսը կասակած էլ չունի, որ դրանք բնօրինակներն են: Տադաշիին խոստացել էր, որ Հայաստանում անպայման ցուցասրահ է բացելու, հենց քաղաքի կենտրոնում ու նկարնեը այնտեղ են հանգրվանելու: Բազմիցս դիմել է իշխանությանը, խնդրել, որ իրեն համապատասխան տարածք տրամադրեն, սակայն արդյունքի չի հասել: 

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ ասաց, որ խնդրին ծանոթ է, սակայն նկարներն անձամբ չի տեսել, դրանք փորձաքննության էլ չեն ենթարկել: Լսել է, որ ակադեմիկոսը Վան Գոգի հավաքածուի սեփականատերն է: Տարածք տրամադրելու հարցում նախարարությունն օգնել չի կարող, բայց հարցը անտեսված չեն թողնի: Վերջին շրջանում նկարներն ակադեմիկոսը բանկում է պահում: Մինչև այդ դրանք ինստիտուտի պահոցում էին ու նա ստիպված էր ձմռանը ջեռուցել տարածքը, որպեսզի նկարները չփչանան: Հիմա պահոցում արկղերն են, որոնցով նկարները տեղափոխվել են Էրմիտաժ, Պուշկինյան թանգարան ու Մալթա:

Հենց այս արկղերում էլ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը պահում է նկարների շրջանակները: Վստահ է, որ մի օր անպայման հենց այդ շրջանակներով նկարները կախված կլինեն իրենց տրամադրված ցուցասրահի պատերին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել