Life.panorama.am-ը գրում է.

Մի քանի օրից Արամ MP3-ն կմեկնի Կոպենհագեն

Եվրատեսիլ 2014 մրցույթի հայաստանյան մասնակից Արամ MP3-ի շրջագայության սպասումներն արդարացել են: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հանրային Հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյանը: Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Արամ MP3-ն բավական հագեցած գրաֆիկով մեկնել էր շրջագայության: Նա, Եվրատեսիլ 2014 մրցույթի «Not Alone» երգը ներկայացրել է ինչպես Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այնպես էլ Բրյուսելում, Վարշավայում, Ամստերդամում, Լոնդոնում, Մարսելում: Արամ MP3-ն մասնակցել  է Եվրատեսիլի կազմակերպած համերգներին:

«Բացի համերգներից նա հանդիպումներ է  ունեցել տարբեր քաղաքներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որը շատ ենք կարևորում: Արամը հնարավորություն ունեցավ հայրենակիցների հետ շփվել, պատասխանել նրանց հարցերին, լսել նրանց առաջարկությունները, կարծիքները, ոգևորող խոսքերը: Կարծում եմ, Արամն, ամբողջ լավատեսությունը , դրական զգացողությունները կտանի իր հետ Կոպենհագեն»,-ասաց Արուսյակ Զախարյանը: Նա նկատեց, որ Արամ MP3-ն բավական ծանրաբեռնված է աշխատել, բայց նրան ուժ են տալիս տարբեր քաղաքներում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները: «Արամն, իր երգով, միայնակ չլինելու գաղափարը հղեց ամբողջ աշխարհին, և նրան,  կարծես, հակադարձեցին մեր հայրենակիցները: Արամը մենակ չէ, նրա կողքին են Սփյուռքի մեր բարեկամները, սիրված արտիստները»,-ավելացրեց Արուսյակ Զախարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել