1in.am-ը գրում է.

Բրազիլիայում ճշմարտության հաստատման ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ 1976թ. ավտովթարի հետևանքով Բրազիլիայի նախկին նախագահ Ժուսելին Կուբիչեկի մահը սպանության հետևանք չի եղել, հայտնում է BBC-ն: 

2 տարվա հետաքննությունից հետո հանձնաժողովը եկել է եզրակացության, որ վթարը պլանավորված չի եղել երկրի նախագահին սպանելու նպատակով: 

2013թ. դեկտեմբերին մեկ այլ հետաքննության հետևանքով Սան Պաուլուի հատուկ կոմիտեն նշել էր, որ ավելի քան 90 ապացույց վկայում են Բրազիլիայի նախկին ղեկավարի սպանության մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել