Esem.am-ը գրում է.

Երեկ  “Arly” ակումբում, կայացավ երգչուհի Ջուսի նշանդրեքը: ESem.am-ը հետևել է երգչուհու նշանդրեքին և քեզ կներկայացնի բացառիկ մանրամասներ:) Ջուսը սիրելիին թևանցուկ ակումբ ժամանեց, երբ բոլոր հյուրերն արդեն հավաքվել էին :)

 

 

Ջուսի ընտրյալը ֆրանսիահայ Ռիչարդն է, ով զբաղվում է ինտերերի և էքստերերի դիզայնով և ունի շինարարական ընկերություն: Ջուսը հպարտությամբ նշեց, որ իր սիրելին տիրապետում է 4 լեզվի` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն: Նրա խոսքով` Ռիչարդը լիովին համապատսխանում է իր իդեալին, միայն ծխելն է, որ դուր չի գալիս երգչուհուն (այդ պահին Ռիչարդը ծխախոտը ձեռքին խոստացավ, որ կթողնի ծխելու վատ սովորությունը` հանուն սիրելիի):

 

 

ESem.am-ն արդեն պատմել է, թե զույգն ինչպես է ծանոթացել: Ջուսը հավելեց, որ սկզբնական շրջանում «սառն» էր պահում իրեն. «Ինձ շատ են գրում, ես էլ մտածում էի՝ ի՞նչ է ինձնից ուզում այս տղամարդը:) Հետո նրա քայլերը, ուշադրությունը ստիպեցին ինձ փոխել վերաբերմունքս»:

 

 

Երգչուհին նշեց, որ նշանադրության օրն ընտրել են հաշվի առնելով, որ  իրենց բոլոր ընկերներն այդ օրը Երևանում են: Երեկույթին ներկա էին Ջուսի բարեկամները, ընկերները, կոլեգաները՝ Էմմին, Օլգա Այվազյանը, Լիլիթ Կարապետյանը, Վարդան Սարգսյանը, Դինա Ակոպովնան, Արփինե Բեկջանյանը և այլք, իսկ փեսայի կողմից` քեռիներն ու զարմուհիները. «Ռիչարդի հայրիկի հետ ծանոթություն դեռ չի եղել, քանի որ նա շատ զբաղված է և ինչ-ինչ պատճառներով այսօր էլ չի կարողացել ներկա լինել, հաջորդ ամիս կտեսնեմ նրան»:

 

 

Ջուսը խոստովանեց, որ նոր կարգավիճակում ինքն իրեն ավելի երջանիկ է, և իրեն ուրախացնում է այն փաստը, որ հավաքվածներն ի սրտե ուրախանում են նրա համար: 34-ամյա երգչուհին նշում է, որ  16 տարվա տարիքային տարբերությունը միայն օգնում է հարաբերություներին. «Երբ տղամարդը տարիքով մեծ է, ավելի հասուն և խելամիտ է: Իհարկե, խոսքը խելացի տղամարդու մասին է: Մենք շատ լավ ենք հասկանում իրար. նա անմիջապես հասկանում է այն, ինչ ես զգում եմ»:

 

 

Ակումբի ամեն անկյունում կարելի էր նկատել Ֆրանսիայի փոքրիկ դրոշակներ, ինչը Ռիչարդի գաղափարն էր, իսկ տորթի հետաքրքիր դիզայնի հեղինակը երգչուհին է, մատանին նրանք ընտրել են միասին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել