«Զգեստս նշանածս է բերել Ֆրանսիայից». Ջուսը` իր նշանադրության վայրի ու հյուրերի ցանկի մասինLife.panorama.am-ը գրում է.

Այսօր հայկական շոուբիզնեսի ամենաէքսցենտրիկ կերպարներից մեկի՝ երգչուհի Ջուսի նշանդրեքն է: Այդ մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին, ում տրամադրությունն այսօր սովորականից էլ ավելի բարձր է:Նա ուրախությամբ պատմեց, որ իր նշանադրության արարողությունը պատրաստվում է նշել «Առլի» մյուզիք ակումբում՝ նեղ շրջապատով՝ շուրջ 30-40 հոգով:

«Ցանկություն ունեցա, որ նշանդրեքիս ժամանակ հնչի կենդանի երաժշտություն՝ դիջեյների մասնակցությամբ, այդ պատճառով էլ ընտրեցինք այս ակումբը»,-ընդգծեց երգչուհին՝ տեղեկացնելով նաև, որ արարողության ժամանակ կերգի նաև ինքը ու նաև  ներկա գտնվող երգիչ-երգչուհիները:  Նշենք, որ հայկական շոուբիզնեսից Ջուսին շնորհավորելու կգնան Լիլիթ Կարապետյանը, Վարդան Սարգսյանը, Օլգա Այվազյանը, Գուժը և հնարավոր է նաև՝ Էմմին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել