Հարց՝ Հարգելի բժիշկ,
Արդյո՞ք ճիշտ է, որ երբ ամուսինը ներկա է գտնվում ծննդաբերության ժամանակ, հետագայում սեռական կյանքում լինում են խնդիրներ:

Պատասխան՝ Դա կախված է դրանից թե նա ինչպիսի փսիխոէմոցիոնալ հոգեկերտվածք ունի, ինչպիսին է նրա պատկերացումները և սպասումները ծննդաբերական պրոցեսից, ինչ ազդեցություն կունենա կնոջ երկունքի ցավերի տեսարանը նրա վրա. երբեմն ոչ բժշկական կրթություն ունեցող անձինք կարող են պաթոլոգիկ ընկալել այդ լարված իրավիճակը, հետագայում ենթագիտակցորեն վերհիշեն այդ ամենը, որի պատճառով առաջանա սեքսուալ դիսֆունկցիա՝ ձևավորվի մի իրավիճակ, երբ ամուսինը վախենում է ունենալ սեռական հարաբերություն՝ չվնասելու և կնոջը նույն իրավիճակում հայտնվելուց խուսափելու պատճառով (կարծես ինքնամեղադրման մտքեր են առաջանում): Սակայն եթե ամուսինը հոգեբանորեն պատրաստ է դրան, անցել է համապատասխան նախապատրաստական կուրսեր, հոգեպես կայուն է և իրապես ցանկանում է լինել կնոջ կողքին (ոչ թե միայն կնոջ համար ), ապա դա կարող է դրական անդրադառնալ և կնոջ և ամուսնու վրա. առավել կայուն և ջերմ կլինեն նրանց փոխադարձ հարաբերությունները:
Բժիշկ սեքսոպաթոլոգ՝ Սևադա Հակոբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել