1in.am-ը գրում է.

Football Direct News-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլ»-ը կրկին հետաքրքրվում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Ակումբը Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու փորձ կկատարի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

25-ամյա ֆուտբոլիստը կարող էր հայտնվել «Լիվերպուլ»-ում, բայց նրա տեղափոխության համար ի վերջո հաղթող ճանաչվեց «Բորուսիա»-ն՝ «Շախտյոր»-ին վճարելով 27.5 մլն եվրո:

Պարբերականը նշում է, որ Յուրգեն Կլոպն ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Բարսելոնա»-ն ու «Արսենալ»-ը:

Դա կարող է Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» հավանական տեղափոխության պատճառներից մեկը դառնալ: Կլոպն առանցքային դեր է ունեցել Հենրիխի տրանսֆերի հարցում:

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում 9 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել: «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նրա տաղանդի երկրպագուն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել