1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները հստակեցրել են, թե որոնք են մարդու հիշողության զարգացման մեխանիզմները՝ ասվում է Neuroimage գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Մասնավորապես, նրանք պարզել են, որ հիպոկամպը (գլխուղեղի հատված, որը պատասխանատու է և ունակ պահպանելու հիշողությունը) զարգանում է ոչ միայն մարդու կյանքի առաջին 2 տարում:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 8-14 տարեկան 39 երեխա:

Նրանց բոլորին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա է արվել, որի արդյունքում գիտնականները պարզել են, որ հիպոկամպը շարունակում է զարգանալ նաև 2 տարեկանից հետո:

Այդպիսով՝ կատարելագործվում է նաև տեղեկություն պահպանելու ունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել