Operativ.am-ը գրում է.

Հայտնի չէ, թե հստակ երբ և որտեղ է պատրաստվել առաջին պաղպաղակը, սակայն պատմությունից գիտենք, որ դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ մրգերը և հատապտուղները սառեցվել են ձյան մեջ:

 Այդ նպատակով անգամ վարժեցվում էին հատուկ ստրուկներ, որ վերջիններս կարողանային արագ վազել, որպեսզի սարերից ձյուն բերելու ճանապարհին այն չհալչեր: 1325 թ.-ին ճանապարհորդ իտալացի Մարկո Պոլոն մի դեսերտի բաղադրատոմս բերեց Եվրոպա, որի սառեցման համար օգտագործում էին ոչ միայն սառույց և ձյուն, այլև սելիտրա:

 Սկզբում պաղպաղակը վաճառվում էր ափսեներով և միայն քաշով: Իսկ արդեն 19-րդ դարի վերջին պաղպաղակը սկսեցին վաճառել նաև թղթով: Աշխարհում ամենաշատ պաղպաղակը սպառվում է ԱՄՆ-ում:

 Միջին հաշվով յուրաքանչյուր ամերիկացի տարեկան ուտում է շուրջ 20 կիլոգրամ պաղպաղակ: 1921 թվականին հայազգի Հարրի Թաթոյանը հայտնագործեց պաղպաղակի կոն պատրաստելու մեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել