1in.am-ը գրում է.

Լինդսի Լոհանի մասին փաստագրական ֆիլմի նկարահանումները կդադարեցվեն առաջին եթերաշրջանից հետո: Այդ մասին հաղորդել են հեռուստաարտադրության ներքին աղբյուրները: Նրանց խոսքերով՝ Օփրա Ուինֆրին արդեն որոշում է կայացրել նկարահանումները դադարեցնելու մասին, բայց Լինդսի Լոհանին դեռ տեղյակ չի պահել: 

Նման որոշումը կանխատեսելի էր, քանի որ Լոհանը նկարահանման խմբի համար անընդհատ խնդիրներ էր ստեղծում և խախտում էր գրաֆիկը: 

«Ես հավատում էի, որ նա պատրաստ է: Հենց այդ մասին էի ես հաղորդել մամուլին և մնացած բոլորին: Բայց, եթե նա պատրաստ չէ, ուրեմն կարիք չկա դա անել»,- իր վերաբերմունքը չի թաքցնում Ուինֆրին:

Իհարկե, պատճառը միայն գլխավոր հերոսուհու պահվածքը չէ, այլ վարկանիշը: Պարզվել է, որ սկանդալային հայտնի աստղի վարկանիշը այնքան էլ բարձր չէ, քանի որ շոուի առաջին մասը դիտել է ընդամենը 700.000 մարդ, ինչը շատ քիչ է պրոդյուսերների նախնական հաշվարկից: 

Այս ամիս Օփրան Լինդսիին կասի, որ նրա շոուն այլևս չի նկարահանվի առաջին հերթին չափազանց ցածր վարկանիշի համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել