ՀՀ վարչապետը շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներինPanorama.am-ը գրում է.

Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ոստիկանության 96-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ՀՀ ոստիկանության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ՀՀ վարչապետը բարձր է գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումներն ու մոտեցումները:

«Դուք շատ լավ գիտակցում եք, որ այսօր մեր հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ոստիկանության համակարգից: Ես տեսնում եմ այն առաջընթացը, այն դրական տեղաշարժը և այն վստահությունը, որ ձևավորվում է հասարակության մոտ ոստիկանի նկատմամբ: Դա մեծ հպարտություն ու պատիվ է ձեզ համար և պետք է խնդրեմ, որ շարունակեք այդ արժանապատիվ գործը»,- Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ մասնավորապես ասել է Հ.Աբրահամյանը: Նա վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի բոլոր դրական նախաձեռնություններին, որպեսզի ոստիկանական համակարգն ավելի զարգանա, հասարակական վստահությունն ավելի ամրապնդվի և հզորանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել