ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցչին168.am-ը գրում է.

Ապրիլի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգերին:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարար Նալբանդյանը և հատուկ ներկայացուցիչ Գնեյդինգերն անդրադարձան Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության շրջանակներում հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել