Հայաստանում դեռևս գրանցվում են քոսի, ոջլոտության դեպքերPanorama.am-ը գրում է.

Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին տարափոխիկ հիվանդությունների շարքում առավել մեծ թիվ են կազﬔլ վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հունվար-փետրվարին գրանցվել է այդ հիվանդության 29 007 հազար դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 29 076-ի դիմաց:Դեպքերի զգալի մասը` 19 238-ը գրանցվել է 0-14 տարեկանների մոտ:

Սուր աղիքային հիվանդությունների դեպքերը նախորդ տարվա հաﬔմատ նվազել են 56- ով` կազﬔլով 907: Հունվար-փետրվարին աճել են շնչառական օրգանների տուբերկուլյոզի դեպքերը. եթե 2013թ- ի նույն ժամանակահատվածում դրանք կազմում էին 132, ապա այս տարի` 141 : Այս տարի աճել են նաև վիրուսային հեպատիտի դեպքերը` կազմելով 45` նախորդ տարվա 29-ի դիմաց: Դրանցից 23-ը եղել է հեպատիտ Ա, 8-ը` հեպատիտ Բ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել