Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հստակ չի կարող ասել՝ ապրիլի 28-ին քառյակի նախատեսված հանրահավաքը ուժի մեջ է, թե ոչ, որովհետև ըստ նրա՝ հարցը չի քննարկվել։

«Ոչ մի այլ բան որոշված չէ»,-նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Իսկ որոշվածն այն է, որ «քառյակը դեռևս գործում է՝ ի հեճուկս բոլոր ընդդիմախոսների և շարունակում է աշխատել արդյունավետ»։


Միաժամանակ նա նշեց, որ դեռևս միասնական նոր օրակարգ չի հաջողվել ձևավորել և կփորձեն դա անել քառյակի հաջորդ նիստին, որը տեղի կունենա, ըստ նրա, «եկող շաբաթ»։

Հարցին, որ եթե ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գա, հնարավո՞ր է՝ քառյակը հնգյակ դառնա, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Շատ մի շտապեք, օրը կգա, բարին՝ հետը, և կտեսնենք տղա է ծնվում, թե՞ աղջիկ։ Մենք ոչ մի թշնամի չունենք մեր երկրում, մենք պատրաստ ենք բոլորի հետ էլ աշխատել, եթե այդ 7 կետերը ընդունվում են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել