Հետազոտություն. Ագրեսիան կարող է առաջանալ օրգանիզմում գլյուկոզայի  պակասիցAroxj.am-ը գրում է.

Արյան մեջ գլյուկոզայի քիչ չափաբաժինը ստիպում է մարդուն կորցնել ինքնատիրապետումը: Արդյունքում նրա մոտ  առաջանում  է զայրույթ, ինչն էլ դառնում է  ագրեսիայի պատճառ: Այս մասն հայտնում են ամերիկացի գիտնականները: Նրանք հետազոտել են 107 ամուսնական զույգերի, որոնց տրվել էր առաջադրանք պատասխանել մի քանի հարցերի, այդ թվում նաև այն հարցին, թե որքանով են լավ նրանց հարաբերությունները: Առաջիկա երեք շաբաթների ընթացքում համեմատել են նրանց արյան մեջ շաքարի մակարդակը: Մասնագետները նրանց տվել են տիկնիկներ, խնդրել են պատկերացնել, որ դրանք իրենց երկրորդ ամուսիններն են և հանձնարարել ասեղներով ծակել դրանք: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ունեցել են արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակ, մի քանի անգամ ավելի շատ են ասեղներով ծակել տիկնիկներին, քան նրանք, ովեքեր ունեցել են գլյուկոզայի բարձր մակարդակ: Սա նկատվեց նաև այն զույգերի մոտ, ովքեր ավ հարաբերությունների մեջ էին իրենց ամուսինների հետ:

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարելի է բարձրացնել օրինակ, մի կտոր շոկոլադ , միրգ ու բանջարեղեն ուտելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել