Հետաքրքիր փաստեր հնդկական ֆիլմերի մասինLife.panorama.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում որոշ հետաքրքիր փաստեր հնդկական ֆիլմերի մասին.

1. Հնդկական կինոարդյունաբերությունն աշխարհում համարվում է խոշորագույնը: Այն կոչվում է «Բոլիվուդ» (Bollywood), որ «Հոլիվուդ» և «Բոմբեյ» (ժամանակակից Մումբաի քաղաքի հին անվանումը) բառերի արմատների բառաբարդումն է: 
 
2. Ըստ տարբեր տվյալների` Բոլիվուդը տարեկան արտադրում է 600-1000 ֆիլմ, որոնք դիտում է 3 մլրդ 600 մլն հանդիսատես:
 
3. Հնդկական կինոն նկարահանվում է ոչ միայն Բոլիվուդում:  Բոլիվուդյան ֆիլմերն այն ֆիլմերն են, որոնք հիմնականում նկարահանված են հինդի լեզվով, ինչպես նաև որդու և փենջաբի լեզուներով: Երկրի հարավում գործում են Թոլիվուդը (թելուգու լեզվով ֆիլմեր) և Քոլիվուդը (թամիլերեն ֆիլմեր):
 
4. Ամեն օր մոտ 14 մլն հնդիկ կինոթատրոն է գնում` նոր կինոնկար դիտելու: Քանի որ հնդիկների գրեթե 40%-ն անգրագետ է, կինոն այնտեղ տեղեկատվության հիմնական աղբյուրն է:
 
5. Ֆիլմերի դիտումը կինոթատրոնում դառնում է իսկական շոու: Երգերի ժամանակ հանդիսատեսը դահլիճում դուրս է գալիս  շարքերի միջանցքները և սկսում պարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել