Երեկ` ապրիլի 15-ին,  դուդուկահար Կամո Սեյրանյանը երկու տարվա դադարից հետո իր ընկերների և երկրպագուների դատին հանձնեց իր նոր տեսահոլովակը:

«Իրիկնային»՝ այսպես է կոչվում երաժշտի նոր ստեղծագործությունը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը ավելի շատ կարճամերտաժ ֆիլմ կարելի է անվանել, քան սովորական տեսահոլովակ:

«Հուզիչ պատմության սյուժեն  ռեժիսոր Արման Գևորգյանի մոտ ծնվեց  մեղեդին լսելուց անմիջապես հետո: Երաժշտության  հետ ճիշտ համադրություն ենք ստացել, հուսամ դա կփաստեն նաև տեսահոլովակը դիտողները »,- ArmՏtar.am-ի հետ զրույցում նշեց  ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած դուդուկահարը:

 

«Իրիկնային»-ը ստեղծագործություն է, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը պատմում է մանկատնից փախուստի դիմած փոքրիկի և երիտասարդ ամուսինների ընտանեկան պատմության մասին: Երջանիկ պատահականության շնորհիվ փրկվում են  միանգամից  երկու տարբեր ճակատագրեր:

Տեսահոլովակում ամուսինների կերպարը  մարմնավորել են դերասաններ Արմեն Մարգարյանը և Ֆրիդա Յորքը, իսկ փոքրիկի կերպարում տպավորիչ դիմախաղով հանդես է եկել Մոնիկա Սարգսյանը, ով ArmՏtar.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն շատ պատահական հանդիպելով, առաջարկել են մարմնավորել մանկատան փոքրիկի կերպարը, նա էլ սիրով համաձայնել է:

Թե’ Արմեն Մարգարյանի, և թե’ Ֆրիդա Յորքի համար տեսահոլովակի նկարահանման ընթացքը տարբեր զգացումներով և ապրումներով լի է անցել:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել