Replik.am-ը գրում է.

«ВИА Гра» խմբի նախկին երգչուհի Նադեժդա Մեյխեր-Գրանովսկայան ընդունել է ֆիլմում մարմնավաճառի դերը մարմնավորելու առաջարկ: Դերասանուհի դառնալու ցանկություն նրա մոտ վաղուց կա: Նրա մասնակցությամբ մեկ ֆիլմ արդեն բարձրացրել է մեծ էկրաններին: Խոսքը վերաբերում է ապրիլի 10-ին հանդիսատեսին ներկայացված «Ты меня любишь?» ֆիլմին, որտեղ նախկին երգչուհուն ընկերակցում են Սերգեյ Աստախովը և Ատյոմ Միխալկովը:

Իսկ ահա նոր ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Յուլյա Կուրբատովն է և հենց նա է հրավիրել Գրանովսկայային:

Նոր ֆիլմը կրիմինալ-կատակերգություն է խուլիգաններով, կրակոցներով և մարմնավաճառներով: Ասում են Նադեժդան ընդունել է առաջարկը նույնիսկ առանց սցենարը կարդալու:

Նադեժդան իր կյանքում շատ բաց ֆոտոսեսիաներ ունի, իսկ եթե նոր ֆիլմում կարիք լինի մերկանալու, ապա դա դժվար թե խնդիր լինի նրա համար:

Այնպես որ այս երգչուհու երկրպագուներն այժմ կարող են անհամբերությամբ սպասել ֆիլմի պրիմիերային և գուշակել, թե որքան հեռու կարողա է գնալ նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել