Armtimes.com-ը գրում է.

Ադրբեջանից հայրենադարձած գերի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը ապրիլի 12-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին երեկ մեր զրուցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:

Ի դեպ, չնայած նրան, որ Արսեն Խոջոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրեն ծեծի չեն ենթարկել եւ չեն խոշտանգել, նա, սակայն, գյուղապետին այլ բան է ասել: Երեկ մեր զրույցում գյուղապետ Կամո Չոբանյանը փոխանցեց, որ Արսեն Խոջոյանը հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել ամեն օր, սակայն այդ մասին չի ցանկացել խոսել . «Ծեծի են ենթարկել Արսեն Խոջոյանին եւ պատճառը այն է եղել, որ ադրբեջանցիները փորձել են իրենից իմանալ, թե ով է, ինչ է, մեր սահմաններից են հարցրել»,- մեր զրույցում ասաց Կամո Չոբանյանը: Վերջինիս խոսքով, Արսեն Խոջոյանը իրեն բավական թույլ է զգում, հաց չի ուտում. «Ոչ կարողանում է նստել, ոչ գործ անել: Մայրը պատմում է ինձ նաեւ, որ գիշերները բավական անհանգիստ է եւ չի կարողանում քնել»- եզրափակեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը: Ինքը` Խոջոյանը, չի ցանկանում այս մասին խոսել:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանին Հայաստան են տեղափոխել ապրիլի 10-ին: Նա ադրբեջանական կողմում էր հայտնվել այս տարվա մարտի 7-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել