Lurer.com-ը գրում է.

Գեղեցկուհի Անի Լորակը պատմել է բարեկազմության իր գաղտնիքները: Երգչուհին չի դադարում հիացնել իր երկրպագուներին հիասքանչ մարզավիճակով և բնական գեղեցկությամբ: Եվ, չնայած այն բանին, որ հիությունից հետո նրա քաշն ավելացել էր, նա շատ արագ վերականգնեց նախկին բարեկազմ վիճակը: Շատ երկրպագուների հետաքրքրում է այն հարցը, թե որն է երգչուհու գաղտնիքը. ամեն տարվա հետ երգչուհու գեղեցկությունը միայն փթթում է, իսկ կազմվածքին կնախանձեին գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ:

«Եթե չեք ցանկանում ձեր քաշն ավելանա, ապա կերեք հնարավորինս շատ բանջարեղեն և մի մոռացեք վերահսկել ինքներդ ձեզ», – պատմել է աստղը:

Հանգստի անցնելով Անի Լորակի համար շատ դժվար է զսպել իրեն և չհամտեսել բազմազան համեղ ճաշատեսակները: Սակայն, ըստ երգչուհու ամենակարևորն է միսը կարտոֆիլի, բրնձի և հացի հետ չուտել, այլ համադրել բանջարեղենի հետ:

Ինչ վերաբերում է քաղցրավենիքին` երգչուհին խորհուրդ է տալիս դրանք ուտել միայն օրվա առաջին կեսին և չափավոր բաժիններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել