2004 թվականին ավտովթարի պատճառով ամուսինս դարձավ առաջին կարգի հաշմանդամ: Ճակատագիրը դաժան խաղ խաղաց, երբ Աստվածամոր անունը կրող իմ աղջիկը ծնված 12.04.2009թ-ին Սուրբ Զատիկի տոնին թթվածնային քաղցի պատճառով ստացավ մանկական ուղեղի կաթված: Կյանքի առաջին իսկ րոպեներից սկսած՝ Մարիամիկը պայքարել է ապրելու համար, պայքարել է նաև առաջին կումը անելու համար: Չորս տարի շարունակ մենք պայքարում ենք առաջին ինքնուրույն քայլ անելու համար: Մարիամն անընդմեջ անցել է ֆիզիոթերապիայի ջրային թերապիայի և հիպոթերապիայի կուրս: Համարյա բոլոր ֆինանսական ռեսուրսներս վերջացել ենբայց պետք է շարունակել բուժումը: Խնդրում և աղաչում եմ օգնեք բարի մարդիկՁեր նվիրաբերած 500 դրամն էլ կարող է մեծ դեր ունենալ: Ես հավատս չեմ կորցնում և գիտեմոր կգա այդ երկար սպասված բաղձալի օրը երբ Մարիամիկը վազելով կգա և կփարվի ինձ: Միասին այդ անելը ավելի հեշտ է.  չէ որ մեկ մարդը մարտի դաշտում մարտիկ չէ: Օգնել նման դեպքում նշանակում է ստանալ Աստծո օրհնությունը:

Արարատ բանկ

Կարինե Ադյան

1510021229930100 դրամ,

1510021229930149EUR


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել