Tert.am-ը գրում է.

Կենսաթոշակների թիրախավորված բարձրացումը էականորեն նվազեցրեց կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2014թ-ի հունվարի 1-ից՝ կենսաթոշակների բարձրացումից հետո:

«Մինչև 2014-ի հունվարի 1-ը մենք ունեինք 68 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, նրանց թիվն այսօր կազմում են 12 հազար 800, այսինքն՝ շուրջ 5 անգամ պակասել է ծայրահեղ աղքատության գծից ներքև գտնվող կենսաթոշակառուների թիվը: Եթե նախորդ տարի աղքատության ստորին գծից ցածր գտնվող կենսաթոշակառուների թիվը 230 հազար էր, ապա այս տարի նրանց թիվը կազմում է 138 հազար 300 անձ, այսինքն՝ 40%-ի չափով նվազում ունենք, իսկ 333 հազար թոշակառու գտնվում էին աղքատության վերին շեմից ցածր մակարդակում, այսօր նրանց թիվը կազմում է 290 հազար»,-ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել