Վեցամյա Լիզային պարգևված կյանքը՝ սիրո վկայություն

Սիրահարների տոնին յուրաքանչյուրն իր միակի համար փորձելու է գտնել նվեր, որն առավել յուրահատուկ կլինի, հետաքրքրական ու անսովոր: «Ես քեզ, դու՝ ուրիշին» մարդասիրական նախաձեռնությունը կազմակերպում է «Լիզային նվիրված կյանքը՝ սիրո վկայություն» միջոցառումը, որի շրջանակում առաջակում ենք Ձեր սիրելիին նվիրել «Սիրո վկայականներ»:



Հատուկ Ձեր սիրելիի համար պատրաստված «Սիրո վկայականը» ձեռք բերելիս` հարկավոր է դրամական փոխանցում կատարել փոքրիկի բուժման ծախսերի համար:

Ցանկացած դրամական փոխանցում անչափ կարևոր է և էական: Ձեր սերը կարող է փրկել վեցամյա Լիզայի կյանքը:

Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի:

Եթե ցանկանում եք գումար փոխանցել առձեռն և անմիջապես ստանալ Ձեր «Սիրո վկայականը», ապա մենք կսպասենք ձեզ փետրվարի 12-ին՝ ժամը 17.00-ից մինչև 21.00-ը, The Club ռեստորանում: Երաժիշտների շնորհիվ մենք կփորձենք ձեզ համար ստեղծել սիրո տոնին վայել միջավայր: Հավաքված գումարը մենք անմիջապես կփոխանցեք բացված հաշվեհամարին: 

Փոխանցում կատարելու համար ստորև տեսեք բանկային տվյալները` Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով: Ձեր «Սիրո վկայականը» կարող եք կրկին ստանալ ԱրտԲրիջ սրճարանից, կամ մենք այն կփոխանցեք էլեկտրոնային տարբերակով:

ՎՏԲ - Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804

Aրտերկրից փոխանցումների համար
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22

ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960

Զարմացրեք ու հիացրեք Ձեր սիրելիին Սիրահարների տոնին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել