Ուղեղն ու մյուս օրգանները չեն կարող աշխատել առանց էներգիայի բավարար քանակի: Որպեսզի ձեր ուղեղը միշտ պայծառ լինի, իսկ մտքերը չխառնվեն, ձեր մենյուի մեջ ընդգրկեք այս հինգ մթերքները, որոնք լավացնում են հիշողությունն ու օգնում կենտրոնանալ:

Ձավարեղեն

Ընտրեք ցածր գլիկեմիկ ինդեքսով ձավարեղեն: Շնորհիվ նման մթերքների գլյուկոզան դանդաղ է անցնում արյան մեջ, ինչն օգնում է ողջ օրվա ընթացքում պահպանել ուղեղի ակտիվությունը:

Եղեսպակ

Եղեսպակի թարմ տերևներով թեյ պատրաստեք: Այս բույսը հայտնի է ոչ միայն հիանալի բույրով, այլև հիշողությունը բարելավելու հատկությամբ:


Լոլիկ

Լոլիկը պարունակում է լիկոպեն հակաօքսիդանտ: Այն պաշտպանում է ուղեղի բջիջներն ազատ ռադիկալների ազդեցությունից և չի թողնի, որ զարգանա Ալցգեյմերի հիվանդությունը:

Դդումի կորիզներ

Օրական ընդամենը մի քանի հատ դդումի կորիզը կապահովի ցինկի անհրաժեշտ քանակով: Այս տարրը մասնակցում է ուղեղի այն հատվածների աշխատանքին, որոնք պատասխանատու են բնազդների, քնի, հիշողության և էմոցիաների համար:

Յուղոտ ձուկ

Մեր օրգանիզմը չի արտադրում ուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ օմեգա-3 ճարպային թթուներ: Ուստի պետք է դրանց պաշարը լրացնել համապատասխան սննդի միջոցով: Ճարպային թթուների պաշար կա դդումի կորիզներում, կտավատի յուղում, բայց ամենաշատը դրանք պարունակվում են յուղոտ ձկան մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել