Hayeli.am-ը գրում է.

«Ծնողի համար դժբախտ դեպք ա: Ամենաշատը հենց մեր Յուրիկ Վարդանյանը չէր ուզենա, որ իր որդին նման արարք աներ: Ես ինչքանով տեղյակ եմ, գիտեմ, ինքն էլ ա հոգնել, չի հետաքրքրվում, նույնիսկ փաստաբան չի վարձել: Ցանկացած ծնողի, Աստված մի արասցե… Բոլորիս հետ էլ հնարավոր է նման բա պատահի: Չափահաս մարդ է, Յուրի Վադանյանը նրա արարքների համար պատասխանատու չէ: Ընտանիքի, երեխաների հետ կապված հարցերով մարդուն մի նսեմացրեք  կամ փորձեք մարդու հեղինակության հետ խաղալ, առավել եւս` Յուրի Վարդանյանի դեպքում, քանի որ նա կենդանի լեգենդ է մեր երկրում եւ զբաղեցնում է նախարարի պաշտոն: Դա ծնողի բախտ ա… Լինում ա`լավն ա լինում երեխան, լինում ա` վատն ա լինում: Չպետք է շահարկել եւ քաղաքական դիվիդենդներ շահել»,-   լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը անդրադարձավ Յուրի Վարդանյանի որդու հետ կապված միջադեպին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել