56Այդ ո՞ր նորաձև աղջիկը չի ցանկանում ամեն անգամ նոր զգեստով ներկայանալ, սակայն միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում են մեր հնարավորությունների հետ:

Եթե բավական գումար չունես` ամեն անգամ նոր զգեստով շլացնելու, ապա մի շտապիր հուսահատվել, FashionYan-ը կօգնի քեզ նաև այս հարցում :): Նախորդ անգամ քեզ ներկայացրինք, թե ինչ կարող ես համադրել փոքրիկ սև զգեստի հետ, որպեսզի ամեն անգամ նորովի ներկայանաս, իսկ այսօր քեզ ցույց կտանք, թե ինչպես միևնույն զգեստը տարբեր ձևերով կրես:

Ստորև ներկայացվող հոլովակներում «տրանսֆորմեր» (փոխակերպվող) կոչվող զգեստներն են, որոնք մատի մեկ հպումով փոխում են իրենց տեսքը` քեզ թույլ տալով միևնույն զգեստը ամեն անգամ նորովի ներկայացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել