Ռուսական Yandex որոնողական համակարգի նկարների որոնման բաժնում հայտնվել է նոր բաժին, որը կոչվում է «Серии»: Այս ֆունկցիան լրացնում է վերջերս Yandex-ում հայտնված միանման նկարների որոնման գործառույթը: Այս նոր ֆունկցիան թույլ է տալիս գտնել հաջորդական լուսանկարներ: Այսինքն, արտաքնապես իրարից քիչ տարբերվող լուսանկարները համախմբվում  և ցուցադրվում են միասին: Ըստ Yandex-ի ներկայացուցիչների խոսքերի` այս նոր ֆունկցիայի միջոցով հնարավոր կլինի հեշտ գտնել քայլառքայլ կատարվող գործողությունների պատկերները: Նմանատիպ որոնումները Yandex-ում քիչ չեն և կազմում են որոնվող արտահայտությունների 9%-ը: 

коса рыбий хвост по шагам
«Серии» գործառույթի հիմքում ընկած է մի մեխանիզմ, որը հավաքում է միանման նկարները, որտեղ պատկերված են միանման պատկերներ, սակայն դրանք նկարված են տարբեր անկյան տակ կամ տարբերվում են գույներով: Եթե Yandex-ը գտնում է այդպիսի 4 լուսանկար, ապա դրանք միասին կազմում են հաջորդականություն և տեղադրվում Yandex-ի նկարների որոնման արդյունքների էջի վրա: Այս նոր ֆունկցիան տեսնելու համար Yandex-ում որոնեք հետևյալ բովանդակությամբ լուսանկարներ՝ коса рыбий хвост по шагам, կամ սեղմեք այստեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել