Կինը տղամարդուց սեր է ակնկալում, հետևաբար` նաև անձնազոհություն: Տղամարդը երբեք չպետք է դադարի այդ հատկանիշները դրսևորել: Աշխատանքը, ընկերները, հաճելի զբաղմունքը երբեք չպետք է սիրելի կնոջ հետ հավասար հարթության վրա լինեն: Երբե՛ք: Տղամարդը կնոջից հավատ և վստահություն է ակնկալում: Կյանքը ցանկացած մեկին էլ կարող է ուժասպառ անել, և տղամարդը սիրելի անձնավորության կարիք ունի, ով երբեք ոչ մի իրավիճակում չի դադարի հավատալ նրան և հիշեցնել, թե որքան ուժեղ, տաղանդավոր և ընդունակ է նա: Տղամարդու և կնոջ միջև արմատական հեղաշրջում է տեղի ունենում, երբ նրանք դադարում են միմյանցից ինչ-որ բան ակնկալել և ,ընդհակառակը, փորձում են` որքան հնարավոր է շատ բան տալ միմյանց: Դա երջանիկ սեր է: Ինչ էլ լինի, «ամուսնալուծություն» բառն արգելված պետք է լինի: Ընտանիքում ամուսնալուծությունը հարցի լուծում չէ: Իհարկե, լինում են այնպիսի ծայրահեղ դեպքեր, երբ ամուսնալուծությունն անխուսափելի է, սակայն ուզում եմ կրկնել, որ դա հարցի լուծում չէ: Վայելեք միմյանց: Եթե չեք ուզում կորցնել սիրելի անձնավորությանը, սովորեք վայելել միմյանց ներկայությունն ամենուր և ամեն ժամանակ. հաճախ զրուցե՛ք, միասին շրջագայե՛ք, նույն գրքերը կարդացե՛ք, միասին ֆիլմ դիտե՛ք… Գնահատե՛ք միմյանց ցանկացած պարագայում և միշտ հիշե՛ք Աստծուց յուրաքանչյուրիդ տրված պատվերը՝ «Կանայք, հնազանդ եղե՛ք», իսկ ամուսիններ՝ «Սիրե՛ք»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել