Այն բանից հետո, երբ 23-ամյա Էվելին ՄաքՀեյլը բաժանվեց իր փեսացուից, նա մի նամակ գրեց.  "He is much better off without me … I wouldn`t make a good wife for anybody" («Նրան առանց ինձ ավելի լավ կլինի... Ես չեմ կարող ոչ մեկի համար լավ կին լինել»), բարձրացավ Էմփայեր Սթեյթ Բիլդինգի դիտահարկ և իրեն ցած նետեց: 86 հարկ ներքև նետվելով նա ընկավ շենքի մուտքի մոտ կայանած ՄԱԿ-ի լիմուզինի վրա: 

Շենքի մոտ գտնվող ուսանող-լուսանկարիչ Դեվիլ Ուալզն արեց այս լուսանկարը աղջկա մահվանից ընդամենը 4 րոպե անց: Լուսանկարը հայտնվեց ժամանակի բոլոր սնդուսափայլ ամսագրերում:

1964 թվականին լուսանկարից ոգեշնչված` նկարիչ Էնդի Ուորհոլը ստեղծեց իր Suicide (Fallen Body) նկարը` այն նվիրելով Էվելինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել