Ֆունդամենտալ հարցազրույց է, որը պետք է բառառբառ ուսումնասիրվի: Սա մի որոշակի շերտի, որը հիմիկվա «էլիտան» է, փիլիսոփայությունն ու աշխարհայացքն է:
Շատ կարևոր հատվածներ են. հանրապետականների մի մասի վերաբերմունքը բանակում ծառայելուն և նաև այն, թե ինչպես է կրիմանալը հայտնվել քաղաքականության մեջ: Հիմնականում նրանց են բերել, այլ ոչ թե իրենք են մտել ու պատճառը «ընտրություններն» են: Ու այդպես շարունակվելու է , մինչև այդ շղթան չպատռվի:
«…Ազնիվ ասեմ, որ իմ սրտով էլ չէր, որ գնայի ծառայեի: Ո՞ր տղեն կուզի գնա ծառայի: Ուսն էլ պատճառ դարձավ, որ իմ ցանկությունը կատարվեց…»:

«…Քաղաքականության մեջ հայտնվեցի, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինձ խնդրեց իրենց օգնեմ ձայների առումով: Չեմ ասում ընկերներ էինք, բայց հարաբերություններ ունեիք: Մի անգամ ողորմած Վազգեն Սարգսյանի հետ եկան իմ մոտ` Թոխմախ գյոլ, ես կոշիկի արտադրամաս ունեի: Նստեցինք, խոսեցինք, պայմանավորվեցինք, որ պետք է օգնեմ, հետո մտել եմ քաղաքականություն, դարձել շրջխորհրդի ավագանի, ԱԺ պատգամավոր, վարչական շրջանի ղեկավար: Ճիշտ է, երբ համայնքի ղեկավար դարձա, իմ հեղինակությունն ավելի բարձրացավ…»:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել