Հայաստանում գիտության զարգացման միակ ուղին այս պահին գիտության համագործակցությունն է ռազմական արդյունաբերության հետ: Ֆունդամենտալ գիտությունը առարկայական չէ: Ու պետք չի զարմանալ: Անկանխատեսելի երկրում ոչ ոք երաշխիք չունի, թե ինչ է լինելու վաղը: Այդ իսկ պատճառով ֆունդամենտալ գիտության 15 և ավելի տարի տևող նյութականացումը անհետաքրքիր է: 
Էս մասին պետք է մտածեն մտածելու ունակություն ունեցող մարդիկ: Դեռևս գիտական շրջանակներում թոշակի չեն անցել խորհրդային քարկոծվող արժեհամակարգից փայլուն կրթական ու ինտելեկտուալ բազա ժառանգած միջին տարիքի գիտնականները: Երիտասարդ սերունը ինչքան ուզում է իրան ճղի, թուղթ մրոտելուց էն կողմ բան չի սովորել անկախությունից հետո: Ու էդքան էլ մեղավոր չի, քանի որ անկախությունից հետո գիտության ասպարեզում միակ նյութատեխնիկական առաջընթացը որակյալ թուղթն է եղել:
Պաշտպանության նախարարության ու ակադեմիական ինստիտուտների, ԵՊՀ ի, Պոլիտեխնիկ ինստիտուտի համագործակցության արդյունքը կլինի էժան սպառազինությունն ու օր օրի վերականգնվող գիտությունը, հարգանքը գիտության ու գիտական աշխատողի հանդեպ:

Հ.Գ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը ազգային լաբորատորիա չէր կարելի դարձնել: Դա միայն մեկ նպատակ է հետապնդում. կարգավիճակի փոփոխության շնորհիվ Հրազդանի կիրճ նայող ինստիտուտի տարածքները շինհրապարակ դարձնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել