Աշնան սեզոնին ձեր զգեստապահարանում պետք է մի քանի բազային իր լինի, որոնք համադրելով կոշիկի և աքսեսուարների հետ, կարող եք բազմաթիվ հետաքրքիր կերպարներ ստեղծել:

Որո՞նք են աշնանային զգեստապահարանի must have իրերը:

TumblrԲամբակյա վերնաշապիկներ երկար թևքերով: Հարմար են ամեն ինչի հետ. դրանք կարելի ա համադրել կիսաշրջազգեստների, տաբատների և ջինսերի հետ: Աշխատեք ընտրել տարբեր բացվածքներով վերնաշապիկներ, որոնք հարմար կլինի համադրել պիջակների, ժակետների և ժիլետների հետ:

enChanted sereNade;Սպիտակ բլուզ: Այն պետք է լինի ցանկացած աղջկա զգեստապահարանում և ոչ միայն աշնանային: Լավ կլինի, որ դա լինի զուսպ վերնաշապիկ առանց ավելորդությունների: Այս ունիվերսալ ձևվածքը կարելի է համադրել ամեն ինչի հետ: Իսկ աքսեսուարները կանացիություն կհաղորդեն կերպարին:

LIVE. BREATHE. FASHION.Մատիտ-կիսաշրջազգեստ: Սա պետք է լինի աշխատող կնոջ զգեստապահարանում: Այն հագուստի ունիվերսալ պարագա է, որը հարմար է գրեթե բոլորին և կարելի է կրել ցանկացած առիթին: Էլեգանտ դասականությունը միշտ տրենդի մեջ է:

Մուգ տաբատ 7/8 երկարությամբ: Աշնանային զգեստապահարանի մեջ անպայման պետք է լինեն մուգ երանգների ջինսեր և տաբատներ: Դրանք կարող են լինեն ուղիղ կամ սկիննի, բայց անպայման պետք է մերկացնեն կոճը: Նման տաբատների հետ կարելի է ընտրել casual ոճի հագուստ, իսկ կոշիկներից կարող եք ընտրել բալետկաներ և բարձրակրունկներ:

TumblrOversize հագուստն արդեն որերորդ սեզոնն է, որ նորաձև է: Լայնարձակ հագուստն արդիական է մնում և այս սեզոն: Հսկայական ուսերով վերարկուներ, պիջակներ, լայն տաբատներ. ընտրեք ինչ ուզում եք: Միայն թե հիշեք, որ մի կերպարում չի կարելի ունենալ մեկից ավել oversize հագուստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել