ԽՄՈՐ՝

200 գ դառը սպիտակ գինին (սենյակային ջերմաստիճանի), 90 գ զեյթունի ձեթը և մի պտղունց աղը խառնել: Մաղել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, չկպչող խմոր: Փաթաթել սննդի համար նախատեսված տոպրակով և թողնել 30 րոպե, որ հանգստանա: 

ՄԻՋՈՒԿ՝

400 - 500 գ սպանախը եփել, լավ ջրքամել: Կտրատել, ավելացնել 100 գ քերած պինդ պանիր (լոռի, հոլանդական, պարմեզան , չեդեր...), 1 հատ ձու, 100 ֆետա կամ որևէ աղի պանիր, 200 գ ոչ թթու կաթնաշոռ, աղ, սև պղպեղ: Լավ խառնել: 
Խմորը բաժանել 2 մասի: Մի մասը շրջանաձև գրտնակել, տեղափոխել ջեռոցի տապակի վրա, փոքրիկ ափսեով ծածկել կենտրոնը, շրջանաձև տարածել միջուկը, ափսեն հեռացնել և տեղը միջուկ լցնել: Խմորի եզրերին չհասնել: Խմորի 2-րդ մասը գրտնակել, ծածկել միջուկը, նույն ափսեով առանձնացնել կենտրոնը, սեղմել: Եզրերը պատառաքաղով լավ ամրացնել, սուր դանակով կտրվածքներ անել: Հարած ձու քսել և թխել նախապես 180 (360 F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 40 րոպե: Բարի ախորժակ !!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել