Hartak.am-ը գրում է.

Հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասը Heart Attack  երգի հիման վրա նոր տեսահոլովակ է թողարկել, որը մի քանի օրվա ընթացքում հասցրեց դառնալ իր հերթական հիթը: Երգը կընդգրկվի երգչի թվով տասներորդ ձայնասկավառակում:

Դրամատիկ վիդեոշարքում ներկայացված են զույգերի հարաբերություններ, որոնց հերոսները անցնում են բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ առաջացնող փորձությունների միջով:

Տեսահոլովակում  աղջկա դերը ստանձնել է դերասանուհի Քամիլիա Բելլը, ով հայտնի դարձավ «Երբ զանգահարում է անծանոթը» թրիլլերում հանդես գալուց հետո:

Ակնկալվում է, որ Իգլեսիասի նոր ձայնասկավառակը կթողարկվի հաջորդ ամիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել