Ամենավատ կանխատեսումները դառձել են իրականություն: Կարելի է համարձակորեն արձանագրել, որ Հայաստանը դարձել է իզգոյ պետություն, կամ իզգոյ ազգ, ձևակերպումը ըստ ճաշակի: Մի քանի ամիս առաջ Եվրոպական Միության հետ ասոցացվող երկրների մեջ գերազանցիկի կարգավիճակից Հայաստանը գահավիժեց Մաքսային Միություն մտնելը հնարավորությունը մուրացողի: Արտաքին կողմնորոշումը փոխած Հայաստանի ռեժիմը հիշեցնում է քաղաքական տրանսսեքսուալի: Հասկանալի է, որ ով էլ գա իշխանության, պետք է իզգոյ կարգավիճակի համար պատասխանատվության կենթարկի ռեժիմի սյուներին, իսկ գուցե նաև գործն անգամ «աղյուսներին» էլ հասնի: Նոր իշխանությունը դրանով կթեթևացնի իրեն հասանալիք պատասխանատվության բաժինը: Եվ հանրային յուրաքանչյուր ակցիայի ժամանակ ամբոխին հանգստացնելու համար կերակրելու են «նախորդ ռեժիմի» ներկայացուցիչների հրապարակային online դատավարությամբ: Իսկ անխուսափելի կուլակաթափությունն ամենամեղմ պատիժն է լինելու:

Ո՞րն է ռեժիմի «քաղաքականության» տրամաբանությունը: Որքան հնարավոր է երկարաձգել հատուցման պահը: Որքան վիճակը վատանա, այնքան ռեժիմն ավելի է կառչելու իշխանությունից: Կախաղան բարձրանալուց առաջ դատապարտյալի մոտ երկու բնազդ է աշխտում. Որքան հնարավոր է շատ մարդ իր հետ տանել կախաղան: Ասում են, որ կոլեկտիվ պատասխանատվությունը ավելի տանելի է դարձնում պատաժը: Երկրորդ` դա օրգիաների մասնակցությունն է` կյանքի վերջին բարիքներից օգտվելու բնազդը, որպես փոխհատուցում սպասվելիք վերջի: Այդ երկու բնազդներն էլ կարծես թե ռեժիմի առաջնորդները բավարարում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել