Experience the Health Benefits of Green TeaԲուրավետ թեյի մի բաժակը ոչ միայն կտաքացնի աշնանային եղանակին, այլև կլիցքավորի անհրաժեշտ էներգիայով:

Բացի այդ կանաչ թեյն առաջատար հորիզոնականներում է գտնվում օրգանիզմի համար ամենաօգտակար հեղուկների շարքում:

Իմունիտետ

Հատկապես հիմա` սեզոնային հիվանդությունների ժամանակաշրջանում, կանաչ թեյը կարող է դրսևորել իր օգտակար հատկությունները: Այս ըմպելիքի մի քանի բաժակը կամրապնդի իմունիտետը, կակտիվացնի օրգանիզմի պաշտպանիչ ուժերն ու կմեծացնի դիմադրողականությունը: Կանաչ թեյը հիանալի կերպով խթանում է մտավոր և ֆիզիկական ակտիվությունն ու պայքարում է գերհոգնածության դեմ:

Բերանի խոռոչ

Կանաչ թեյն ամրապնդում է ոսկրային հյուսվածքները, ուստի պաշտպանում է ատամները կոտրվելուց: Կանաչ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պայքարում են կարիեսի դեմ, իսկ տանին ու ֆտորն ամրապնդում են լնդերն ու ատամների էմալը: Մի՛ խմեք թեյը միանգամից, այլ մի փոքր պահեք բերանում. այդպես ատամների և լնդերի յուրօրինակ պրոֆիլակտիկա կանեք: Բայց հիշեք` թեյի մեջ ավելացված շաքարավազը զրկում է թեյն օգտակար հատկություններից:

Պայքար ավելորդ քաշի դեմ

Դիետոլոգները կանաչ թեյն անվանում են նիհարելու հիանալի միջոց: Այն չի պարունակում կալորիաներ և կարգավորում է նյութափոխանակությունը: Այսպիսով վայելելով կանաչ թեյի անմահական համը` նաև ազատում եք ձեր մարմինն ավելորդ կիլոգրամներից: Բայց եթե թեյի մեջ ավելացնեք կաթ կամ շաքարավազ, ապա ոչ մի կերպ չեք նիհարի:

Մաշկ

Կոսմետոլոգները վաղուց բացահայտել են կանաչ թեյի երիտասարդացնող և հակաբակտերիալ ազդեցությունը մաշկի վրա: Կոսմետոլոգիական միջոցների ամբողջական գծեր են թողարկվում կանաչ թեյի հիման վրա, որոնք խոնավացնում են մաշկը, պայքարում բորբոքվածության դեմ, լավացնում են դեմքի գույնն ու հանում են մաշկի հոգնածությունը: Կանաչ թեյի դիմակ կարող եք տնային պայմաններում էլ անել` պարզապես 15-20 րոպե մաշկին դնելով թեյի թուրմի մեջ թրջած անձեռոցիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել