Հուշեր Վրաստանի Նախագահական Ընտրություններից

Վերջապես գտնվեց Վրաստանում արագ ինտերնետ՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում, հանգիստ վերբեռնեցի ֆոտոներն ու վիդեոները։

Մարգելաշվիլին դուրս չեկավ, շատ կեղծավոր էր ժպտում, բացահայտ կեղծավոր։ Իվանիշվիլիին հետաքրքիր էր նկարել, լավ միմիկա ունի, ինքնավստահ ու հանգիստ։ Սաակաշվիլիի լեզուն հազիվ էր շարժվում, ընտրություններից հետո էլ դրսում դիմավորեցին իրան ցույցով ու գոռգոռոցներով, արագ նստեց մեքենան հեռացավ։

Վրաստանի Բիլայնը չունի մինչև հիմա 3G ցանց, Մագտիի ցանցը շատ դանդաղա, լավա գոնե լրագրողներ համար ստեղ լավնա ցանցը։

Մի միտք ևս. նա, ով քշել է մեքենա մի քանի օր Տիֆլիսում, կարող է հանգիստ Երևանում քշել չվախենալով ոչ մի բանից, ու համոզված լինելով, որ Հայաստանը էտ առումով օրենքի երկիր է, ստեղ ահավորա ամեն ինչը ճանապարհներին, սկսած գծանշումների բացակայությունից ու ճանապարհների անտրամաբանական արգելքներից, վերջացրած ջիգիտների ստվար զանգվածով, ովքեր նեղլիկ փողոցներում քշուն են այնպես, ինչպես Երևանի ամենավատ քշողները մեծ ու լայն փողոցների վրա։

Վաղը գալիս ենք հետ։ Տուն եմ ուզում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել