Մենք միշտ վախենում ենք... Վախենում ենք նույնիսկ այն ամենից, ինչից ամենևին պետք չէ վախենալ: Վախենում ենք սիրելուց ու չսիրվելուց: Վախենում ենք խոսելուց, որ լռենք և խոսենք միայն այն ժամանակ, երբ խոսելը լռելուց ավելի կարևոր կլինի: Վախենում ենք լռելուց, որ ժամանակին կարողանանք լռել կամ որ լռելով հանկարծ չուշանանք: Վախենում ենք սխալվելուց, որ չստենք, բայց և ճիշտն էլ դեմքին չասենք ու մեզ վանենք: Վախենում ենք վայր ընկնելուց ու վախենում՝ բարձրանալուց: Վախենում ենք մթությունից, ինչպես նաև՝ պայծառ լույսից: Վախենում ենք հեռավորությունից ու նաև՝ շատ մոտ գտնվելուց: Նույնքան վախենում ենք խելացի գտնվելուց, որքան որ տգետ երևալուց: Վախենում ենք կարոտից, վախենում ենք ատելուց: 
Վախենում ենք նույնիսկ նրանից, ինչի համար լույս աշխարհ ենք եկել. վախենում ենք ապրելուց, իսկ առավել վախենում ենք մեռնելուց, երբ կյանքը շատ թանկ է դառնում: Վախենում ենք բարկ արևից, վախենում ենք ձմռան բքից, ավելի շատ վախենում ենք հոգիների սառնությունից...
Մենք միշտ վախենում ենք... Վախենում ենք նույնիսկ այն ամենից, ինչից ամենևին պետք չէ վախենալ: Մենք վախենում ենք նույնիսկ...վախենալուց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել